ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
29.04.2016 | 00:02

Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելուն, քո անձը փորձությունների պատրաստիր։ ՈՒղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը և մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։ Ինչ էլ որ գա քո գլխին, ընդունի՛ր հոժարությամբ և հաճախադեպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր։ Ոսկին փորձվում է կրակի մեջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում։


Սիրաքի իմաստություն 2. 1-5

Դիտվել է՝ 2208

Մեկնաբանություններ